«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայ արևմտամետները՝ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու խոսափող

Հայ արևմտամետները՝ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու խոսափող
04.12.2023 | 07:34

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, ու այս հայտարարությունը՝ Լարսի անցակետում տեղի ունեցողի ֆոնին. սա նշանակում է՝ այլ տեղից են ստեղծվել Լարսում խնդիրները:

Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին փուլում սպանելու է հայկական թեթև արտադրությունը, բեռնափոխադրումները և գյուղատնտեսությունը:

Հայ արևմտամետները (լիբերալներ), որոնք տարբեր ժամանակ տարբեր դիմակներով են գործել (անկախականներ, ինքնիշխաններ, դեմոկրատներ, հեղափոխականներ, հակառուսներ, լգբտ-ի ակտիվիստներ, քաղհասարակություն և այլն), պայքարել են Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու համար:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ